Անվճար առաքում 50000դր․ և ավելի գնումների դեպքում

Ողջույն Աշխարհ

Հայկական լեռնաշխարհում ոսկին և արծաթը լայնորեն սկսել են օգտագործել դեռևս պղնձի-քարի դարում՝ Էնելոիթ- Ք. ա. 5-6 հզ.: Հայկական հարուստ մետաղահանքերի մասին բազմաթիվ վկայություններ են պահպանվել նաև հունա-հռոմեական պատմիչների գործերում: Սա են փաստում նաև հնագիտական հարուստ գտածոները: Հետագայում ավելի լայն կիրառություն ստանալով, ոսկերչությունն ու արծաթագործությունը դառնում են դեկորատիվ- կիրառական արվեստի առանձին ու ամենահարգի ճյուղերը:
ArmRoot (Հայկական Արմատներ)-ը հիմնադրվել է հայուհի Տաթևիկ Հովակիմյանի(Tatev Arm Root) կողմից՝ նպատակ ունենալով ստեղծել ժամանակին համահունչ զարդեր՝ օգտագործելով նորագույն տեխնոլագիաները և պահպանելով դարերով մեզ հասած մշակույթն ու արծաթագործության հարուստ ավանդույթները: Կարևորելով մեզ հասած անգին ժառանգությունը՝ նպատակ ունենք զարդերի միջոցով աշխարհին ներկայացնել մեր մշակույթը։ Զարդերում լայն կիրառություն ունեն Վանի թագավորության և Ուրարտական հարուստ մշակույթը կրող զարզանախշեր, զարդի վերածված պատմական իրեր և թանգարանային նմուշների կրկնորինակներ իբրև զարդ, ինչպես նայև հայկական ճարտարապետությունից, խաչքարերից վերցված զարդանախշեր, որոնցից որոշները վերականգնվել են մեր կողմից։
Մեր կարգախոսն է “Ստեղծենք նորը՝ պահպանելով հինը”: